Հայտնի են Հայաստանից Օլիմպիական խաղերին մասնակցող ծանրորդների անունները
Սպորտ
18:11 22/04/2024
Հայաստան

Հայտնի են Հայաստանից Օլիմպիական խաղերին մասնակցող ծանրորդների անունները

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան ներկայացրել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացած ծանրորդների անունները: Եվրոպական ֆեդերացիայի ներկայացրած ցուցակով Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցեն 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը: Միջազգային ֆեդերացիայի կանոնադրությամբ` Փարիզի Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր երկիր կարող է առավելագույնը 3 մասնակից ունենալ:

Մինչ այս Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերի 7 ուղեգիր էր նվաճել: 33-րդ խաղերին կմասնակցեն հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը:

Placeholder
Հայտնի են Հայաստանից Օլիմպիական խաղերին մասնակցող ծանրորդների անունները