Ապրիլի 23-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
Տնտեսություն
09:50 23/04/2024
Հայաստան

Ապրիլի 23-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են

ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 23-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 386.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով 1.30 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 392.97 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 388 դրամ է, վաճառքը՝ 391.5։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 408.83 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 422.63։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 415 դրամ է, վաճառքը՝ 421։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.08 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.32 է։

Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.07 դրամ, վաճառքը`4. 30։
 

Placeholder
Ապրիլի 23-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են