Եկեղեցի, գերեզման, ամեն ինչ բաժանում են. քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը
Օրվա թեմա
13:38 23/04/2024
Հայաստան

Եկեղեցի, գերեզման, ամեն ինչ բաժանում են. քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը

Իրավիճակը Երևան-Սևան մայրուղու վրա այս պահին լարված է, ճանապարհը երկկողմանի փակ է։ Քաղաքացիները կոչ են անում բոլորին դուրս գալ ու պաշտպանել իրենց գյուղը, բակը։ 

«Ինչ կա, տալիս են, ամեն ինչ տալիս են։ Չե՞ք տեսնում։ Սա էլ մի սարքեք քաղաքական հարց ՝ սա նրա մարդն է, նրա մարդն է։ Մենք հայ ենք, հայրենիքի մարդ ենք, դուրս ենք եկել ու մեր հողի համար ենք կռվում»,- ասաց ակցիայի մասնակից քաղաքացին։ 

Մյուսը շարունակեց. «Այս իշխանությունները մենակ ծախեն, տան, այդ մի բանն են լավ անում։ 

Ոչ մեկ չի վախենում պատերազմից։ Այսպես կզած ինչքա՞ն պետք է մնանք։ Եկեղեցի, գերեզման, ամեն ինչ բաժանում են։ Մեր եկեղեցուն, գերեզմանին տեր կանգնե՞նք, թե ոչ»։ 

Placeholder