«Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների, ընդդիմությունն էլ էր ընդհատակ անցել
Օրվա մամուլ
09:12 24/04/2024
Հայաստան

«Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների, ընդդիմությունն էլ էր ընդհատակ անցել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ներքաղաքական իրադրությունը լարվելուն պես ՔՊ-ականները, որպես կանոն, հմտորեն ընդհատակ են անցնում` չեն երևում հանրային վայրերում, անգամ խորհրդարան չեն գնում: Փոխարենը սրեր են ճոճում ֆեյսբուքյան իրենց էջերում, իշխանական լրատվամիջոցներում: Փաշինյանի հանձնարարությամբ հերթով-շարքով-կարգով արտահայտվում, որ «վճարեն» կերած հացի համար։

ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը վախեցրել է շատերին։ Մտածել են` հիմա կգրոհեն խորհրդարանի վրա:

Ուշագրավ է, որ նաև խորհրդարանական ընդդիմությունն էր ընդհատակ անցել, և ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ԿԸՀ նախագահի հաշվետվությունը քննվել է առանց ընդդիմության։ Ընդդիմադիրները նույնպես, ըստ ամենայնի, ամաչում են մարդամեջ դուրս գալ, չէ՞ որ մեզանում ընդդիմությունն էլ է ձախողվել և հուսախաբ արել իր ընտրողին, իշխանությունն էլ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների, ընդդիմությունն էլ էր ընդհատակ անցել