Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՊԵԿ-ը հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 864 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 57 միլիարդ 244 միլիոն դրամ։
Ուշագրավ է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն զիջել է իր դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում։ Հիշեցնենք, որ 2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներով կոմբինատը երկրորդ հորիզոնականն էր զբաղեցնում։ Չնայած 2024 թվականին ԶՊՄ կոմբինատը մոտ 140 մլն դրամ ավելի հարկային մուտքեր է ապահովել, սակայն հիմա զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ վճարած 15.6 մլրդ դրամ հարկով՝ զիջելով «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությանը և «Գազպրոմ Արմենիա»-ին։
Առաջին հորիզոնական 19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, երկրորդում «Գազպրոմ Արմենիան» է՝ վճարած 18.1 մլրդ դրամ հարկով։
Ըստ որոշ տեղեկությունների՝ «Մոբայլ Սենթր Արթ» ընկերության նման ցուցանիշներն վերաարտահանման արդյունք են։
Չորրորոդ հորիզոնականում «Գրանդ տոբակոն» է, որը վճարել է 13.2 մլրդ դրամ, իսկ 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Փրիթի ուիթ»-ը, որ վճարել է 8.8 մլրդ դրամ։ Խոշոր հարկատուների առաջին տասնյակում ընդգրկված մյուս հարկատուները վճարել են 4.2-4.8 մլրդ դրամի հարկեր։ 6-ից 10-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են «Սի ՓԻ Էս Էներջի Գրուփ», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Վիվա Արմենիա», «Սիթի» և «Վայլդբերիզ» ընկերությունները։