Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը  5,3 մլրդ դրամ հատկացրեց
Տնտեսություն
13:47 25/04/2024
Հայաստան

Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց

«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ են»,-կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար, զեկուցելով  սուբվենցիոն ծրագրերիի համաֆինանսավորման որոշումը։

Նախարարը հայտնեց, որ կառավարության  համաֆինանսավորումը 5,3 մլրդ դրամ է։  

Այդ նպատակով ՏԿԵ նախարարության միջոցներից 3,6 միլիարդ դրամ և ևս  1,7 միլիարդ դրամ ընդհանուր ճանապարհների համար հատկացված միջոցներից հատկացվեց հիմնանորոգման, միջին նորոգման աշխատանքների, նախագծերի վճարումների և կառուցված ճանապարհների՝ վերջին 5 %-ի հատկացման համար:

Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց  բոլոր ճանապարահատվածները և օբյեկտները։

 

Placeholder
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց