Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել պահանջը։
«Սահմանազատման սյուներն են տանում»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Ասեցինք, բացեք մեքենան, տեսնենք՝ ինչ կա մեջը»,-իրավիճակը ներկայացնում էր քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Այդ պահին ակցիայի մասնակիցներից մեկը ծակեց մեքենայի անվադողը։ դրանից հետո վարարոդը բորբոքվեց. «Ամոթ ծակողին, թքեմ ծակողի երեսին։ Կենսական նշանակության ապրանք եմ տանում»։
«Բացի, նայենք։ Ի՞նչ է տանում էս մարդը, որ չի բացում, որ գաղտնի է։ Ո՞վ է երաշխավորում, որ պետք է նա անցնի»,-կրկնեցին պահանջն ու մտահոգությունները քաղաքացիները։
«Արա, ձեր համար ուտելիք եմ բերել ձեզ համար»,-ասաց վարորդն ու բացեց, ներսում տուփեր էին։