«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
Օրվա մամուլ
09:10 27/04/2024
Հայաստան

«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ շարունակվեցին, բայց մեծ թափ չհավաքեցին, քանի որ համատեղ միասնական ծրագիր ընդդիմությունը չունի: ԱԺ ընդդիմադիր 2 թևը դեռ չի համախմբվել: Մեզ ասել էին՝ «որոշ հարցեր կան ճշգրտելու»:

Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները, և եթե իշխանափոխություն լինի, ռուս-ադրբեջանական տանդեմը Հայաստանը կդատարկի, ուստի իշխանափոխության հայտ ներկայացնելուց առաջ որոշել են դիվանագիտական խողովակներով ճշտել ՌԴ-ից և երաշխիքներ ստանալ՝ Հայաստանին չի՞ սպառնում արդյոք Արցախի ճակատագիրը, նոր սկսել ռադիկալ պայքարը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը