Մեկ օր Դավթաշենի և Քասախի շատ հասցեներում ջուր չի լինի
Հասարակություն
09:54 01/05/2024
Հայաստան

Մեկ օր Դավթաշենի և Քասախի շատ հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին  ժամը 10.00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10.00-ն կդադարեցվի՝

. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-3-րդ զանգվածների, Աղաբաբյան  փողոցի,
. Կոտայքի մարզի Քասախ գյուղի՝  Մուշ թաղամասի և Անդրանիկի փողոցի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 

Placeholder
Մեկ օր Դավթաշենի և Քասախի շատ հասցեներում ջուր չի լինի