Մայիսի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
Տնտեսություն
09:03 02/05/2024

Մայիսի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են

ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 2-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով 0.038 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 391.66 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 385 դրամ է, վաճառքը՝ 389։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 408.55 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 422.66։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 414 դրամ է, վաճառքը՝ 419։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.01 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.30 է։

Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.05 դրամ, վաճառքը`4. 15։
 

Placeholder
Մայիսի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են