Ադրբեջանցիներն ասում են՝ ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Քաղաքական
14:01 04/05/2024
Հայաստան

Ադրբեջանցիներն ասում են՝ ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս մասին է ահազանգում Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։

«Այս քաղաքականության հերթական թիրախը դարձավ Ստեփանակերտի հերոսների պանթեոնը։ Այս մասին տեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական տելեգրամ ալիքներով»,- նշում է նա։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։  Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։

Placeholder
Ադրբեջանցիներն ասում են՝ ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը