Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Քաղաքական
13:48 06/05/2024
ԼՂՀ

Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։ Այդ մասին Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

Դեսպանությունից հայտնում են, որ դեսպանն այցելել է Շուշիի ամրոց, Ջդրդուզ, հանդիպել մանկավարժների հետ, ովքեր մասնակցել են դեսպանատան աջակցությամբ անգլերեն լեզվի ծրագրին։

Միկրոբլոգում նաև լուսանկաներ են հրապարակվել։

 

Placeholder