Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
20:50 06/05/2024
Հայաստան
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողում՝ «սահմանազատում» Կիրանցում
Լրագրող Անի Գևորգյանը տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզից, որտեղ շարունակվում են քարտեզագրման աշխատանքները։ Կիրանցները բորբոքված են՝ սյուների տեղադրման գործընթացը հասել է իրենց այգիներ։
Լրագրողը հայտնում է, որ սահմանազատման գործընթացը հասել է Ծաղկավանի տակ, նաև Կիրանց գյուղի դաշտերը։
«Քարտեզագրում են անում։ Սյունը դնում են մարդու կադաստրի վկայականով հողում կատարում են քարտեզագրում, սյունը դնում են գյուղացու այգում»,- ասաց Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը։
Placeholder