«Ժողովուրդ». Կոռուպցիան դարձել է «անձեռնմխելի» երևույթ մեր երկրում
Օրվա մամուլ
09:03 07/05/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Կոռուպցիան դարձել է «անձեռնմխելի» երևույթ մեր երկրում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Կոռուպցիայի դեմ պայքարը բառերից այն կողմ չի անցնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ժամանակ առ ժամանակ իշխանությունները լուրեր են շրջանառում՝ X «չարագործին» կաշառք ստանալու համար ձերբակալելու մասին։

Զորօրինակ՝ ՀՀ ՊԵԿ օպերատիվ տեսչական բաժնի պետի տեղակալ Վիգեն Մելքոնյանը. նա մեկ տարի առաջ, համաձայն մամուլի հրապարակումների, ձերբակալվել էր, և կարելի էր ենթադրել, որ արդեն կրում է պատիժը։ Բայց կոռուպցիոները ոչ միայն չի պատժվել, այլև անհոգ ապրում է, ավելին՝ աշխատում նույն վայրում։

Նշենք, որ Վիգեն Մելքոնյանի կինը ՏԿԵՆ աշխատակից Քրիստինե Ֆեսչյանն է։ Կոռուպցիան, փաստորեն, դարձել է «անձեռնմխելի» երևույթ մեր երկրում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Ժողովուրդ». Կոռուպցիան դարձել է «անձեռնմխելի» երևույթ մեր երկրում