Կառավարությունը բուժաշխատողներին կստիպի պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին
Առողջություն
11:22 08/05/2024
Հայաստան

Կառավարությունը բուժաշխատողներին կստիպի պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման համատեքստում՝ արդիական և կարևոր որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջի սահմանումից»,- կառավարության այսօրվա նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ զեկուցելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին նախագիծը։

Նա հայտնեց, որ ներկայում բուժաշխատողներն իրենք են ընդունում այն դասընթացները, րոնց ցանկանում են մասնակցել, իսկ նախագծով սահմանվում է որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կլինի՝ անկախ մասնագիտական ուղղվածությունից։

Ավանեսյանը, որպես օրինա բերեց աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության վերաբերյալ դասընթացները, էթիկական նորմերի իմացությունը և այլ դասընթացներ։

Նախարարը տեղեկացրեց, որ նախագծով նաև առցանց դասընթացների մասնակցության փոխհատուցման դեպքեր են սահմանվում, որի լիազորությունը վերապահված է կառավարությանը։

Նշելով, որ նախագծով խրախուսվում է  արտերկրի դասընթացներին  մասնակցությունը՝ Ավանեսյանը կրկնեց, որ այդ դասընթացների վճարը կառավարությունը կսուբսիդավորի։

Placeholder
Կառավարությունը բուժաշխատողներին կստիպի պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին