Սուրեն Սուրենյանց․ Իմպիչմենտի փուլը
Քաղաքական
20:36 09/05/2024

Սուրեն Սուրենյանց․ Իմպիչմենտի փուլը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Իմպիչմենտի փուլը

Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական չտվեց: Կարծում եմ՝ երկրում միամիտ մարդ չկար, որ հավատար Փաշինյանի բարոյականությանը:
Բագրատ Սրբազանն առաջ քաշեց իմպիչմենտի գաղափարը, որը դարձյալ քաղաքական կարևոր գործիքակազմ է: Իհարկե, սա ավելի բարդ գործընթաց է, որովհետև ենթադրում է ոչ միայն համերաշխություն Փաշինյանի պաշտոնանկության, այլ նաև վարչապետի թեկնածուի հարցում:

Սա խորհրդարանի ընդդիմադիր սեգմենտներից պահանջում է որակյալ կոմպրոմիս՝ այնպիսի թեկնածուի առաջադրում, որը կկարողանա պահպանել, զարգացնել Փաշինյանի հրաժարականը պահանջող հասարակության, շարժման կոնսոլիդացիան:

Կկարողանա՞ խորհրդարանական ընդդիմությունը հանձնել այս քննությունը, որովհետև դա ուղղակիորեն կնպաստի քաղաքացիական անհնազանդության նպատակային ակցիաների կազմակերպմանը»:

Placeholder
Սուրեն Սուրենյանց․ Իմպիչմենտի փուլը