Իրավապաշտպան. Ոստիկանության օրինական  պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից
Իրավունք
11:15 10/05/2024
Հայաստան

Իրավապաշտպան. Ոստիկանության օրինական պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է.

«Որևէ պարագայում Ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ Հավաքի մասնակիցների նկատմամբ։ Խաղաղ հավաքների միջոցով խնդիրների ու մտահոգությունների բարձրաձայնումը մարդկանց լեգիտիմ իրավունքն է և գերակա է այլոց տեղաշարժի իրավունքի նկատմամբ։

Ուստի, Ոստիկանության օրինական  պարտականությունն է ուղեկցել և պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից։

Ինչպես նաև, կանխել բռնության կոչերն ու չենթարկվել բռնություն կիրառելու վերաբերյալ որևէ հրահանգի»։

Placeholder
Իրավապաշտպան. Ոստիկանության օրինական պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից