Մայիսի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել է. Եվրոյինը՝ բարձրացել
Տնտեսություն
09:31 10/05/2024
Հայաստան

Մայիսի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել է. Եվրոյինը՝ բարձրացել

ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 10-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով 0.089 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 392.05 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 387  դրամ է, վաճառքը՝ 390.5։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 410.52 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 424.30։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 416 դրամ է, վաճառքը՝ 421։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.11 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.36 է։

Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.15 դրամ, վաճառքը`4. 21։
 

Placeholder
Մայիսի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել է. Եվրոյինը՝ բարձրացել