ՔՊ-ն այս շարժումը դիտարկում է որպես մրցակից ուժ․ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան
Քաղաքական
13:56 11/05/2024
Հայաստան

ՔՊ-ն այս շարժումը դիտարկում է որպես մրցակից ուժ․ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան

 Քաղաքականության մեջ գուշականություններ անել պետք չէ, քանի որ հնարավոր չէ ասել՝  շարժումը կունենա հաջողություն,թե՝ ոչ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ նույնիսկ ծրագիրը նախապատրաստողներն ու իրականացնողները  չեն կարող երաշխավորված  լինել  անկանխատեսելի զարգացումներից։

«Շարժումը բավականին լավ PR ուղեկցում է ապահովում։ Ե՛վ քայլերթից, և՛ լուսանկարներից  երևում են, որ մարդիկ աշխատել են, մասնագիտական լավ ձեռք է կպել գործընթացին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է կազմակերպչական գործընթացներին, ապա քաղաքական տեխնոլոգը նկատեց, որ կան որոշակի թերություններ։

«Երբ անհնազանդությունների կոչ են անում, տեսնում ենք, որ օրինակ՝ մետրոյի հետ կապված ոչ մի գործընթաց տեղի չի ունենում։ Այս իշխանության ներկայացուցիչները 2018թ․-ին բավականին ակտավիորեն կազմալուծեցին մետրոյի աշխատանքը, որը բավականին մեծ հարված հասցրեց քաղաքային տրանսպորտի լոգիստիկային»,- ասաց մասնագետը։

Բադալյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ բավականաչափ կրկնվում է 2018թ․-ի ապրիլ- մայիս ժամանակահատվածում տեղի ունեցած գործընթացները, տոխնոլոգիական բազմաթիվ նմանություններ կան։

«Դա չի նշանակում, որ շարժումը կարող է ունենա նույն արդյունքը կամ արդյունք չունենա, բայց որ  կան նմանություններ, ակնհայտ է։ Հաջորդը,  մենք տեսնում ենք , որ հասարակության մեջ բավականին մեծ է դժգոհությունը դեպի գործող իշխանությունը, ինչը գրագետ օգտագործելու դեպքում, այո, կարող է հաջողության բերել»,- ասաց Բադալյանը։

Ինչ վերաբում է շարժման  հետևում կանգնած հնարավոր ուժերին կամ, ինչպես իշխանական քարոզչամեքենան է շրջանառում,  ռուսական ազդեցությանը, ապա մասնագետն ասում է․

«Եթե ասում են՝ ռուսական ազդեցություն են տեսնում, ապա պետք է փաստեն,թե ինչով են տեսնում, ինչ փաստով։ Պետք է տարբել սև PR -ը քաղաքական գնահատականից։ Հասկանում եմ՝ ՔՊ-ն այս շարժումը դիտարկում է որպես մրցակից ուժ և, չունենալով որևէ քաղաքական փաստարկ,  սկսում է  կիրառել «ասեկոսեների» տեխնոլոգիան , որը չի ենթադրում տրամաբանական հիմք և տարածվում են զուտ այս շարժումը վարկաբեկելու համար։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանի ընտրազանգվածի մեծ մասն այլևս ռուսամետ չէ, փորձում են՝ ռուսամետի կնիք կպցնել շարժմանը կամ կապել երկրորդ, երրորդ նախագահի հետ , այս կերպ փորձելով  վարկաբեկել շարժումը։ Սա ընդունված տեխնոլոգիա է, օրնեքի խախտում չէ և ընդունված է ամբողջ աշխարհում։ Նույն կերպ կարող են ասել, որ այս շարժման հետևում ԱՄՆ-ի ազդեցությունն է և այլն»։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նաև անդրադարձավ իմպիչմենտի դեպքում վարչապետի հնարավոր թեկնածուին և ընդդիմության հնարավորություններին։

Ավելի մանրամասն՝ հղմամբ։


 

Placeholder
ՔՊ-ն այս շարժումը դիտարկում է որպես մրցակից ուժ․ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան