Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում այսօր տեղի ունեցած խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից;
Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումներ վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար՝ «Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը»։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում քաղաքացիներն ինքնաբուխ փակել են փողոցներ՝ հետևելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին։