Ռուս տղամարդը թաքնվել է ընկերոջ պահարանում՝ երեխայի ալիմենտը չվճարելու համար
Աշխարհում
14:06 11/05/2024
Աշխարհ

Ռուս տղամարդը թաքնվել է ընկերոջ պահարանում՝ երեխայի ալիմենտը չվճարելու համար

Սվերդլովսկի մարզում մի ռուս տղամարդ թաքնվել է  ոստիկանությունից՝ մտնելով ընկերոջ պահարան։

«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ոտիկանության կողմից 1977 թվականին ծնված տղամարդը գտնվում էր հետախուզման մեջ՝ երեխայի ալիմենտը չվճարելու համար։ Իրավապահները տեղորոշել են նրա գտնվելու վայրը, օպերատիվ աշխատակիցները մտել են նրա ընկերոջ բնակարան։ Տանտերը վստահեցրել է, որ բացի իրենից տանն ուրիշ ոչ ոք չկա։

Ամեն դեպքում ոստիկանները որոշել են խուզարկել բնակարանը, պահարանում հայտնաբերել են 46-ամյա տղամարդուն։ Նրան ձերբակալել են ու հանձնել դաշնայյին դատարանի դատական կարգադրիչներին։
 

Placeholder
Ռուս տղամարդը թաքնվել է ընկերոջ պահարանում՝ երեխայի ալիմենտը չվճարելու համար