Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է. Աղասի Թավադյան
Տնտեսություն
16:42 12/05/2024
Հայաստան

Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է. Աղասի Թավադյան

Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է.

«Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է: Մեր տնտեսությունը  ոսկու տենդի մեջ է: Հայաստանում ավանդական արտադրությունները կրճատվում են:

Եթե համեմատենք 2024 թվականի առաջին եռամսյակը 2023 թվականի առաջին եռամսյակի հետ ըստ արտահանման խոշորացված ապրանքային խմբերի (գծապատկեր) աճ են արձանագրել հիմնականում` թանկարժեք քարերը և մետաղները (8.7 անգամ), տեքստիլը և կոշկեղենը (42.7%) ինչպես նաև հանքաքարը և խտանյութը ունեցել է վերականգնողական աճ (18.5%): Մնացած բոլոր ավանդական ապրանքների արտահանումը կրճատվել է` մետաղների և դրանցից արտադրանքի արտահանումը կրճատվել է 2.3 անգամ, տրանսպորտի և տեխնիկայի արտահանումը, որը մեր գնահատականով եղել է վերաարտահանում այլ երկրներից դեպի ՌԴ, կրճատվել է 12.4% տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը (բացառությամբ ըմպելիքների) կրճատվել է 17.0%, ծխախոտը` 6.1 տոկոս, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները` 1.0%, քիմիական նյութերի արտահանումը` 31.0%, իսկ էլեկտրոէներգիան` 35.5%»:

Placeholder
Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է. Աղասի Թավադյան