«Եվրատեսիլ»-ում Հայաստանը 8-րդ տեղը գրավեց
Մշակույթ
08:32 12/05/2024
Հայաստան

«Եվրատեսիլ»-ում Հայաստանը 8-րդ տեղը գրավեց

«Եվրատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթում հաղթեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Նեմոն՝ The Code երգով: Ազգային ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության ընդհանուր արդյունքներով Շվեյցարիան հաղթող է՝ 591 միավորով։

Երկրորդ հորիզոնականում է Խորվաթիան, իսկ 3–րդ տեղում է Ուկրաինան։

Հայաստանը 8–րդ հորիզոնականում է՝ 183 միավորով։ Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա» խումբը  մրցույթին մասնակցեց Jako երգով։

 

Placeholder
«Եվրատեսիլ»-ում Հայաստանը 8-րդ տեղը գրավեց