Խաչիկ Մանուկյան. Սրբազանը գալիս է հաշտություն բերելու, ներքին խռովությունները վերացնելու ու ավելի բարձր արժեքների շուրջ մեզ համախմբելու. ՈՒՂԻՂ
Մշակույթ
12:21 13/05/2024
Հայաստան

Խաչիկ Մանուկյան. Սրբազանը գալիս է հաշտություն բերելու, ներքին խռովությունները վերացնելու ու ավելի բարձր արժեքների շուրջ մեզ համախմբելու. ՈՒՂԻՂ

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներն այս պահին շարժվում են Գրողների միության շենք։

Գրողների միության անդամ, 44-օրյա պատերազմում որդի կորցրած Խաչիկ Մանուկյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ միությունում սպասում են Սրբազանին։

«Այնպես չէ, որ գրողները նույն ուղղությամբ մտածող մարդիկ են, ունեն իրենց մտածումները, կապրիզները, բայց ես ասում եմ, եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում»,-ասաց Խ. Մանուկյանը։

Նա մեջբերեց հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի խոսքերը, ասաց՝ նման ազնվազարմ հայի կողքին է։

«Սրբազանը գալիս է հաշտություն բերելու, նա տեսնում է, որ աշխարհքաղաքական ցնցումների մեջ մեր անհաշտությունը մեր դեմ կարող է օգտագործվել, հիմա անում է ամեն ինչ, որպեսզի այդ ներքին խռովություններն էլ վերացնի ու ավելի բարձր արժեքների շուրջ համախմբի»,-նշեց Խաչիկ Մանուկյանը։

Placeholder