Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ
Մշակույթ
17:58 13/05/2024
Հայաստան

Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։ 

«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական Կինոակադեմիայի անդամ: Սա տարիներ շարունակ անդադար աշխատանքի, իմ հայրենիքի, ընտանիքի ու աշխատանքի նկատմամբ ունեցած պատասխանատվության զգացման ուղղակի արդյունքն է։ 

Որպես կինոռեժիսոր իմ գլխավոր միտումն է եղել պատմել իմ հայրենիքի մասին, ներկայացնել Արցախն ու Հայաստանը և օգնել հայկական կինոյի առաջխաղացմանը ամբողջ աշխարհում։

Ես աշխատում եմ մի շարք կինոնախագծերի վրա, որոնցով նպատակ ունեմ հարթել իմ հետագա ուղին դեպի էլ ավելի մեծ ձեռքբերումների համար, քանի որ շատ ավելին է պետք անել՝ մեզանում ու աշխարհում էական փոփոխություններ ունենալու համար»,- գրել է Ջիվան Ավետիսյանը։

Placeholder
Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ