Երևանում «Իզի փեյ» վճարային տերմինալի կոտրելու միջոցով հափշտակել են մոտ 3 մլն դրամ
Տնտեսություն
21:35 13/05/2024
Հայաստան

Երևանում «Իզի փեյ» վճարային տերմինալի կոտրելու միջոցով հափշտակել են մոտ 3 մլն դրամ

 Մայիսի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 33-ամյա Գևորգ Ա․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում Ա.Խաչատրյան 17 հասցեում գտնվող՝ իրեն պատկանող «Իզի փեյ» վճարային տերմինալի փականը կոտրելու միջոցով գաղտնի հափշտակել են 2 մլն 600 հազար դրամ: Այս մասին հայտնում է HAMSHYAN.com-ը։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
 

Placeholder
Երևանում «Իզի փեյ» վճարային տերմինալի կոտրելու միջոցով հափշտակել են մոտ 3 մլն դրամ