Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է
Իրավունք
18:08 15/05/2024
Հայաստան

Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է

Արցախի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի ապօրինի կալանքի ժամկետը երկարաձգվել է։

Դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ կալանքի երկարացվել է ևս 5 ամսով։

Բաքվի դատարանը դեռ երեկ էր  հինգ ամսով երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը։

Նշենք, որ Ադրբեջանում պատանդառվածների թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչներ։ Նրանք են  Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամնատար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը։

 

Placeholder
Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է