«Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին
Օրվա մամուլ
09:03 15/05/2024
Հայաստան

«Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել և հայտնել, որ նրանք կարող են դառնալ ԲԴԽ դատավոր անդամ։ Այս հանգամանքը առաջին ատյանի տղամարդ դատավորների շրջանում մեծ դժգոհության պատճառ է դարձել, թե այդ մասին ԲԴԽ-ն պետք է ծանուցեր նաև իրենց՝ տղամարդ դատավորներին. ինչու է խտրական վերաբերմունք դրսևորել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԲԴԽ, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Դատական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր ծանուցումներն արվել են օրենքով սահմանված ընթացակարգերով»։ Այսինքն՝ խտրական վրաբերմունքի մասով որևէ պատասխան չկա:

Ի դեպ, դատական համակարգում լուրեր կան, որ, միգուցե, բոլոր կին դատավորները ինքնաբացարկ հայտնեն։

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի պաշտոնից՝ մնալով միայն դատավոր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին