«Ժողովուրդ». Ճիշտ կլինի՞ ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Օրվա մամուլ
08:51 17/05/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Ճիշտ կլինի՞ ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող փաստաթղթերի՝ սույն պաշտոնյան տարվա ընթացքում աշխատել է 4 հիմնարկում և, ըստ երևույթին, մի քանիսում՝ միաժամանակ (դա օրենքը խստիվ արգելում է)։

Արձանագրելով ժամանակագրությունը՝ Եսթեր Կարապետյանը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և՛ Կրթական տեսչական մարմնում մասնակցել է գնման գործընթացին, և՛ հաղթել է ԲՏԱ մրցույթում, և՛ հրամանագրվել է վարչապետի աշխատակազմում և հայտնի չէ, թե այդ ժամանակ աշխատե՞լ է Երևանի քաղաքապետարանում և «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ում թե՞ ոչ։

Հ.Գ. Թերևս ճիշտ կլինի ԿԿՀ-ն վերանվանել ԸԿԿՀ` Ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». Ճիշտ կլինի՞ ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով