«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է
Օրվա մամուլ
08:59 17/05/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Դատելով իրավիճակից՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նրանից ազատվելու հարցում լուրջ է տրամադրված և գնալով օղակը սեղմում է դատավորի շուրջ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա էլ Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է։
Ինչ կլինի հետո՝ ցույց կտա ժամամակը, սակայն ակնհայտ է, որ Անդրեասյանը փորձում է Հովսեփյանին առհասարակ հեռացնել դատական համակարգից։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Նաիրա Հովսեփյանից մեկնաբանություն ստանալ և հասկանալ, թե ինչ է կատարվում իր անվան շուրջ, սակայն վերջինս, ի պատասխան մեր հարցադրմանը՝ ասաց. «Խաղաղ օր եմ մաղթում»:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվեց ԲԴԽ անդամի պաշտոնից։

Դատավոր Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, ումից փորձում է ազատվել Անդրեասյանը՝
չհարգելով նրա միակ որդու հիշատակը, որը հերոսաբար զոհվել է Արցախում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է