Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
Մշակույթ
21:21 18/05/2024
Հայաստան

Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո

«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո), ով այսօր մշակութային գործիչների հետ մասնացել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպմանը։

Նրա խոսքով, բոլորը միասին հաստատակամ հայտնեցին, որ իրենք այս շարժման ոչ թե մասնակից, աջակից են, այլ այս շարժումն իրենց շարժումն է, բոլորիս շարժումն է։

«Մենք ուզում ենք տեր կանգնել մեր ինքնությանը, որովհետև այս պատերազմը մեր ինքնության դեմ պատրեազմ է, միայն հողի, տարածքի պատերազմ չէ, նաև մեր ինքնության»,- ասաց Մրոն։ 

Placeholder
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո