Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Օրվա թեմա
16:06 18/05/2024
Հայաստան

Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան

Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ կազմեն և այցելել Տավուշի մարզ՝ Կիրանց՝ բնակիչներին  աջակցելու համար, նաև այլ մարզեր։ 

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ ևս ունենալու են  հանդիպումներ, իսկ մայիսի 26-ին կլինի կարևոր հանրահավաք։

«Հաջորդ շաբաթ կունենանք տարբեր հանդիպումներ, կիրակի՝ մայիսի 26-ին, կլինի մեր կարևոր հանրահավաքը։ Ամսի 27-ին կմեկնարկեն մեր կոնկրետ նախաձեռնությունները»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով, որ մայիսը լավ ամիս է։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder