Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
Մշակույթ
18:42 18/05/2024
Հայաստան

Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան

«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց  Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ  արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը։

Նա նշեց, որ մարդուն կարելի է ամեն ինչից զրկել, բայց ամենաահավոր բանը, որից մարդը զրկվելով կորցնում է ամեն ինչ, դա իր արժանապատվությունն է։

«Հիմա մեզ զրկել են ու շարունակաբար զրկում են մեր արժանապատվությունից։ Այսինքն մենք պետք է հրաժարվենք մեր բոլոր տիպի հիշողություններից, երազանքներից։ Մենք բացառիկ ազգ ենք, ունենք մի լեզու, որով միայն մենք ենք խոսում, գիր, որը միայն մերն է, մի եկեղեցի, որը մերն է։

Եթե այս հոգևոր, սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, կարծում եմ, շատ ավելի սարսափելի բաների մենք ականատես կլինենք։ Ենթադրում եմ, որ պետք է այսօրվա այս իշխանությունը գոնե հասկանա և գա, միանա այս շարժմանը՝ ինքնամաքրվելու, ինքնակամ թողնելու այս իշխանությունը, հակառակ պարագայում կարող ենք ավելի մեծ ցնցումների ականտես լինելը, որը ցանկալի չէ»,- ասաց Դադասյանը։

Նա ընդգծեց, որ այս շարժմանը պետք է միանան բոլորն անխտիր՝ առանց մտածելու, հոգու կանչով. «Եթե ոչ այս շարժմանը, ի՞նչ շարժման պետք է միանա հայ մարդը»։
 

Placeholder
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան