«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
Օրվա մամուլ
09:18 18/05/2024
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց գործառույթներն իրականացնել հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին: Այսպիսով՝ մայիսի 8-ին՝ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, երբ ՔՊ-ականները հպարտորեն հայտարարում էին, որ սահմանապահները դուրս կգան ՀՀ մի շարք մարզերից՝ սա ներկայացնելով իբրև մեծ ձեռքբերում, էլի խաբում էին:

«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից». – հանդիպումից հետո շտապել էր «ավետել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

ՔՊ-ականներն այնպիսի մեծ ոգևորություն և աղմուկ էին բարձրացրել, որ տպավորություն էր ստեղծվել, թե հաջողվել է ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինի հայտնված ադրբեջանական զորքերին հետ շպրտել մեր հողից:

Պարզվում է, սակայն, սա իշխանականների հերթական ականջահաճո և ուռճացված հայտարարությունն է: Ռուս սահմանապահները, թեև մի քանի շրջաններից դուրս են բերվելու, բայց նրանք շարունակելու են մնալ Թուրքիայի և Իրանի հետ (Մեղրի) Հայաստանի սահմանին:

Սա հաստատել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը՝ հայտարարելով, որ. «Կրկին հայկական կողմի խնդրանքով՝ մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։ Նրանք կմնան այնտեղ և կշարունակեն կատարել իրենց գործառույթները»:

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հ1-ի եթերում ևս հաստատել է, որ ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվելու ՀՀ տարածքից, ինչպես ՔՊ-ականներն են դա ներկայացնում. ««Զվարթնոց» օդանավակայան, 17 կետեր, Սիսիանի և Գորիսի բազաներ. այդտեղ բանավոր պայմանավորվածություններ են, և խնդրել ենք՝ այդտեղից ռուս սահմանապահները դուրս գան. ինչ վերաբերում է Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանին, դրանք պայմանագրային են, մենք դա այս պահին չենք քննարկում». – ասել էր Գրիգորյանը: Ստացվում է՝ ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերով: Աբսուրդ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ