Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
Մշակույթ
16:38 18/05/2024
Հայաստան

Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան

«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ քաղաքակրթական միջավայրը, որում մենք ապրում ենք»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու մտավորականների հանդիպմանն ասաց երգերի հեղինակ, երգչուհի Լիլիթ Բլեյանը։

Նա նշեց, որ ամեն մեկը պետք է իր միջավայրում՝ բեմում, ցուցասրահում կամ այլուր, զբաղվի այդ քաղաքականությամբ. «Չգիտեմ՝ կարող է կես տարուց օգուտ տա, բայց կտա։ Նաև ինքնամաքրման պրոցեսը։

Ամեն մեկը պետք է իր շուրջն առողջացնի, ստեղծի առողջ միջավայր։ Ցանկացած մարդ, որ ոլորտում ուզում է լինի, չխուսափելով ու չվախենալով քաղաքականացվելու տերմինից, առողջացնի իր միջավայրը։ Այդպես կարող ենք շատ ավելի հեռուն հասնել։

Այս պրոցեսն ինձ համար ջարդող, փշրող չէ` բուժող է»։

Placeholder
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան