Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը։
Միաժամանակ նա կարծում է, որ ժողովրդական մեծ շարժումը դրան մեծապես նպաստելու է։
«Սրբազանի շուրջ համախմբումը դրա նախադրյալներից մեկն է։ Հուսով ենք միացել, նաև պարտականությամբ, քանի որ այն վիճակում, որ մեր գյուղացիներն են Տավուշում, հայի համար անընդունելի է։
Պատմությունից մենք գիտենք սուլթանական Թուրքիայում, ռուսական կայսրությունում հայ գյուղացու ծանր վիճակի մասին, ու մեկ էլ անկախ Հայաստանում հուսահատ, կոտրված հայ գյուղացի։ Ո՞ր օրենքով, իրավունքով։ Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը»։