Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Օրվա թեմա
17:32 18/05/2024

Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը

Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի դիմաց հավաքված են եղել մեծ թվով ոստիկաններ։ 

Արվեստագետները խորհրդանշական ակցիա իրականացրեցին՝  կատարելով «Երազի իմ երկիր հայրենի» երգը։

Երգչուհի Շուշան Պետրոսյանը դիմում է հավաքված ոստիկաններին. «Սա մեր բանակի երգն է, ինչո՞ւ չեք երգում։ Հայաստանի Հանրապետության բանակի երգն է, դուք էլ զինվորներ եք ու սպաներ, ինչո՞ւ չեք երգում մեզ հետ»։

«Առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված» վանկարկում են մտավորականները։ 

 

 

Placeholder