Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար
Քաղաքական
23:02 19/05/2024
Տարածաշրջան

Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար

Մոսկվան պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող անհետացած ուղղաթիռի որոնման համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ուշադիր հետևում ենք երրորդ ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին հրապարակվող տեղեկատվությանը, որոնց թվում եղել են Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախագահ Ռաիսին», -ասել է նա և հավելել. «Անկեղծերոն հույս ենք հայտնում, որ նրանց վտանգ չի սպառնում, Ռուսաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնությունը՝ անհետացած ուղղաթիռը որոնելու և միջադեպի պատճառները պարզելու համար»։

Placeholder
Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար