Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Քաղաքական
12:33 19/05/2024
Տարածաշրջան

Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը գալ Թբիլիսի։ Նրա խոսքերը մեջբերում է La Tribune de Dimanche թերթը։

Պարբերականի հետ զրույցում Վրաստանի նախագահը եվրոպացի առաջնորդներին խնդրել է այցելել երկիր՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ բողոքի ակցիաների ֆոնին։

«Էմանուել Մակրոնը դեռ 2018 թվականին ընտրվելու պահից ինձ խոստացել էր, որ կգա։ Դա նա պետք է անի մինչև սեպտեմբերին նախընտրական քարոզարշավի մեկնարկը։ Ես գրել եմ նախագահ Մակրոնին և սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նա ընդգծել է, որ ոչ ոք չի ցանկանում հակամարտություն Ռուսաստանի հետ՝ միևնույն ժամանակ հայտնելով «Կովկասը խորհրդային լծից ազատելու» իր մտադրության մասին։ Նա այս զարգացումներն համարել է «շատ կարևոր Եվրոպայի ապագայի, ներառյալ նրա անվտանգության համար»:
 

Placeholder
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի