«Ժողովուրդ». ՔՊ ներսում անհանգստություններն անցել են. Ինչո՞վ է պայմանավորված
Օրվա մամուլ
09:30 22/05/2024
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ ներսում անհանգստություններն անցել են. Ինչո՞վ է պայմանավորված

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իշխանության ներսում անհանգստություններն այլևս անցել են, ՔՊ-ում վստահ են՝ այս պահին իրենց իշխանությանը վտանգ չի սպառնում:

Բանն այն է, որ վերջին օրերին անհնազանդության ակցիաների ու հանրահավաքների դադարը ուրախացրել է ՔՊ-ին: Իշխանականները հույսը դրել են այն բանի վրա, որ եթե անգամ անհնազանդության ակցիաները վերսկսվեն, դրանք այլևս այն մեծ թափով չեն լինի, ինչ շարժման առաջին օրերին: Ներքին քննարկումներում էլ նրանց մեծ մասը կարծիք է հայտնել, որ անհանգստանալ պետք չէ. «վտանգն» այլևս անցել է. մարդիկ էլ չեն հավաքվի:

Հենց սրանով պայմանավորված էլ՝ վերջին օրերին իշխանականները կրկին ակտիվացել են ու խորհրդարանում ավելի «խրոխտ» ելույթներ են ունենում, ծաղրում Սրբազանին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ ներսում անհանգստություններն անցել են. Ինչո՞վ է պայմանավորված