Մայիսի 23-ին փոխանակման կետերում դոլարը արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ արժեզրկվել
Տնտեսություն
09:13 23/05/2024
Հայաստան

Մայիսի 23-ին փոխանակման կետերում դոլարը արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ արժեզրկվել

ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.80 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ արժևորվելով 0.023 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 391.08 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 386  դրամ է, վաճառքը՝ 389։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 413.41 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 427.13։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 418 դրամ է, վաճառքը՝ 423։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.18 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.42 է։

Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.24 դրամ, վաճառքը`4.3։

 

Placeholder
Մայիսի 23-ին փոխանակման կետերում դոլարը արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ արժեզրկվել