Օրբելյան իշխանների 14-րդ դ․ պալատի տարածքում հայտնաբերվել են միջնադարյան կառույցին կցված բնակարանների ավերակներ
Մշակույթ
11:27 25/05/2024
Հայաստան

Օրբելյան իշխանների 14-րդ դ․ պալատի տարածքում հայտնաբերվել են միջնադարյան կառույցին կցված բնակարանների ավերակներ

Վայոց ձորի մարզի Հորս գյուղի Օրբելյան իշխանների 14-րդ դ․ պալատում և կից եկեղեցում ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը /արշավախմբի ղեկավար՝ պ․գ․․թ Ավետիս Գրիգորյան, վերականգնող ճարտարապետ՝ Լևոն Վասիլյան/  շարունակում է պեղման աշխատանքները։

«Պեղումներով բացվել է պալատի մուտքի դիմացի հրապարակը, հայտնաբերվել են միջնադարյան կառույցին 19-20-րդ դդ․ կցված բնակարանների ավերակներ։

Պալատի հյուսիսարևելյան կողմում բացվել է սալարկված հատակով հավանաբար ախոռ ծառայած քանդահար կառույց՝ մսուրների մնացորդներով»,- ասել է  հնագիտական արշավախմբի ղեկավար Ավետիս Գրիգորյանը։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պեղումներին զուգընթաց կատարվում է կառույցների և նորահայտ ճարտարապետական բեկորների չափագրում։

 

Placeholder
Օրբելյան իշխանների 14-րդ դ․ պալատի տարածքում հայտնաբերվել են միջնադարյան կառույցին կցված բնակարանների ավերակներ