Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանին օգնություն է առաջարկել ջրհեղեղների հետևանքների վերացման համար։ Այդ մասին տելեգրամյան ալիքում հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Լարված հեղեղային իրավիճակ է Հայաստանի Հանրապետության երկու մարզերում նախօրեին հորդառատ անձրևներ են եղել։ Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը վարարել են և հեղեղել մի շարք բնակավայրեր։ Վնասվել են նաև Մ-6 և Մ-4 պետական ճանապարհները։
Երկկողմ համագործակցության շրջանակում ՌԴ ԱԻՆ-ը Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի միջոցով հայկական կողմին առաջարկել է իր օգնությունը ջրհեղեղների հետևանքների վերացման և վթարային վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։