Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների վերաբերյալ, որում ասված է.
«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի զոհերի ընտանիքներին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավորներին և ուժ ու կորով բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ողբերգական դեպքից»։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին առատ տեղումների հետևանքով Դեբեդ և Տաշիր գետերը դուրս էին եկել ափերից, ինչի հետևանքով նախնական տվյալներով կա 4 զոհ և հասցվել է հարյուրավոր միլիոն դրամի նյութական վնաս։