Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«2018 թվականից հետո իշխանությունները նոր կարգախոս են ընտրել՝ «նոր Հայաստան, նոր հայրապետ»։ Երեկ արդեն իրենց դեմքը պատռվեց, ծանր էին տարել, որ իրենց միջոցառումը տապալվեց»,- Սուրբ Աննա եկեղեցւ բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով նախօրեին Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու մասին։
Նա նշեց, որ իրենց հասած լուրերի համաձայն «օպուկացիոն ռեժիմի առաջնորդը հրանահանգել էր վրեժ լուծել Սարդարապետ չգնալու և արդեն քանի օր է իր պլանները ձախողելու համար, և այդ պահին թիրախը Վեհափառ Հայրապետն էր»։
«Իրենք այլ կերպ ասում են՝ մենք այլևս ոչ մի բանի առաջ չենք կանգնելու, եթե պետք լինի ֆիզիկական ուժ կկիրառենք։ Լուրերի համաձայն, հրահանգ է իջեցվել կասցնել շարժումը։ Ամեն քայլի պատրաստ են դիմել, բայց դա մեզ չի ընկճելու»,- ասաց Գ.Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։