Վեհափառի դեմը փակելով՝ Վեհափառին ու եկեղեցուն էլ ավելի մեծ արժեք տրվեց. Աշոտյան
Քաղաքական
16:30 30/05/2024
Հայաստան

Վեհափառի դեմը փակելով՝ Վեհափառին ու եկեղեցուն էլ ավելի մեծ արժեք տրվեց. Աշոտյան

«Վեհափառի մուտքը փակողը կիլոմետրերով  հեռու է քրիստոնեությունից»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ քրիստոնեությունը հալածանքներից ուժեղանում է, հավատը հալածանքներից  հզորանում է և իրականում Վեհափառի դեմը փակելով՝ Վեհափառին ու քրիստոնեական եկեղեցուն էլ ավելի մեծ արժեք տրվեց։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին կղերաֆեոդալ է անվանել, Աշոտյանն ասաց. «Փաշինյանն այդ բառակապակցությունը, որ օգտագործում է,  ապացուցում է, որ սովետական պատմագիտության մեջ է մնացել։ Վերջին անգամ սովետն է նման բան  օգտագործել։ Ակնհայտ է, որ ինքը նեո-բոլշևիկ է»։

Նա կոչով դիմեց շարժման մասնակիցներին՝ շարունակել ու չհանձնվել։

Placeholder
Վեհափառի դեմը փակելով՝ Վեհափառին ու եկեղեցուն էլ ավելի մեծ արժեք տրվեց. Աշոտյան