«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը ոչ թե Աժ նախագահն է, այլ ՔՊ ժողովի նախագահը
Օրվա մամուլ
08:45 31/05/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը ոչ թե Աժ նախագահն է, այլ ՔՊ ժողովի նախագահը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահից դարձել է ՔՊ ժողովի նախագահ: Այսպիսով՝ Սիմոնյանն ինքն իր համար կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ՝ հունիսի 3-6-ը ԱԺ պատվիրակությունը, ավելի կոնկրետ՝ ՔՊ պատվիրակությունը կգործուղվի Լյուբլյանա՝ Սլովենիայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված են բացառապես ՔՊ խմբակցության պատգամավորներ և ԱԺ նախագահի աշատակազմի աշխատակիցներ:

Փաստաթղթում կարդում ենք, որ Ալեն Սիմոնյանի հետ Սլովենիա կմեկնեն ՔՊ խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Լենա Նազարյանը, ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանը և այլ աշխատակիցներ:

Այսպիսով՝ «ժողովրդավարական բաստիոնի» պառլամենտական երկրի Ազգային ժողովի պատվիրակության կազմում ընդդիմադիր որևէ պատգամավոր չկա:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգով հստակ որևէ կարգավորում, իհարկե, չկա, թե ովքեր կամ քանի հոգի պետք է լինեն պատվիրակության կազմում. ԱԺ նախագահը ինքն է որոշում կազմը և ներկայացնում հրավիրող կողմին:

Հաշվի առնելով, որ Ալեն Սիմոնյանը բացառապես իր թիմակիցներին է կազմում ընդգրկել, կարող ենք հստակ հետևություն անել՝ նա ոչ թե Աժ նախագահն է, այլ ՔՊ ժողովի նախագահը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը ոչ թե Աժ նախագահն է, այլ ՔՊ ժողովի նախագահը