Լուկաշենկոն Փաշինյանին ծննդյան առթիվ «փորձառու քաղաքական գործիչ է» որակել
Քաղաքական
10:57 01/06/2024
Հայաստան

Լուկաշենկոն Փաշինյանին ծննդյան առթիվ «փորձառու քաղաքական գործիչ է» որակել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առթիվ։

Բելառուսի նախագահի պաշտոնական էջի փոխանցմամբ, Լուկաշենկոն Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և ուժ՝ ժողովրդին ծառայելու բարձր առաքելությունը կատարելու գործում։

«Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և ձեր երկարամյա գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը հանրային դիվանագիտությունն է։ Եվ նա մեզ միշտ անվրեպ մատնանշում էր մերձեցման և համագործակցության ուղղությամբ։ Եթե գնանք այս ճանապարհով, եթե հետևենք մեր փառապանծ նախնիների դարավոր ավանդույթներին, ապա միասին կարող ենք շատ ավելիին հասնել, արդեն որոշակի հիմքեր ստեղծել ենք»,-մասնավորապես նշել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահն ակնկալում ՝ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային և ինտեգրացիոն հարթակներում:

«Խաղաղություն և բարօրություն ձեր ընտանիքին և ընկերներին, ողջ բարեկամ հայ ժողովրդին»,- մաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ 

Placeholder
Լուկաշենկոն Փաշինյանին ծննդյան առթիվ «փորձառու քաղաքական գործիչ է» որակել