Ստամբուլի ափերի մոտ նավ է խորտակվել
Հասարակություն
09:35 02/06/2024
Հայաստան

Ստամբուլի ափերի մոտ նավ է խորտակվել

Կիրակի գիշերը Ստամբուլի ափերի մոտ նավ է խորտակվել նավամատույցին բախվելուց հետո, փրկարարներին հաջողվել է տարհանել տասը ուղևորի։ «ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի ասիական կողմում գտնվող Քադիքյոյի ափերի մոտ։

«Նավը բախվել է Հայդարփաշա նավամատույցին և սկսել է արագ խորտակվել, նավում գտնվողներն օգնություն են խնդրել: Մեր փրկարարները տարհանել են տասը ուղևորի»,-հայտնել են առափնյա պահպանությունից։

Նշվում է, որ միջադեպի հետևանքով ուղևորներ չեն տուժել։

Placeholder
Ստամբուլի ափերի մոտ նավ է խորտակվել