Եթե նայենք ֆեյսբուքյան հարթակը կտեսնենք, թե որքան ատելություն ու մաղձ կա․ Մրո
Հասարակություն
19:29 03/06/2024
Հայաստան

Եթե նայենք ֆեյսբուքյան հարթակը կտեսնենք, թե որքան ատելություն ու մաղձ կա․ Մրո

«Ես այս ամենը տեսնում եմ որպես լույս՝ խավարի մեջ, որն իրականում մեզ շատ է պետք»,- Սբ․ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։

«Մենք կարիք ունենք այս ամենից դուրս գալու։ Հասարակության, հայ ժողովրդի մեջ սերը պետք է հաղթանակած լինի։ Ամեն երկրորդը մյուսին կասկածում է, պիտակավորում է, էս վիճակից պետք է դուրս գալ։ Եթե նայենք ֆեյսբուքյան հարթակը կտեսնենք, թե որքան ատելություն ու մաղձ կա, միմյանց հանդեպ կասկածամտություն  և անհավատություն կա։ Այս շարժումը հենց այդ մասին է՝ ճշմարտությունը պետք է հաղթի ստին»,- նշեց երգիչը։

Գրիգորյանը հույս հավատացած է, որ  լույսը  գնալով հաղթանակում է։

«Որքան պետք է մտածենք միայն մեր անձնական շահի, իրավունքների մասին, բա մեր պետության, ազգի և ժողովրդի իրավունքների մա՞սին»,- հավելեց նա։
 

Placeholder
Եթե նայենք ֆեյսբուքյան հարթակը կտեսնենք, թե որքան ատելություն ու մաղձ կա․ Մրո